Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Բրուքների 4-րդ սիմֆոնիան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Բրուքների 4-րդ սիմֆոնիան
01.07.2019 | 10:44

Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա 2018-2019 համերգաշրջանի փակման համերգով։ Ունկնդիրները հնարավորություն են ունենալու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը. նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան:

Անտոն Բրուքներն այն կոմպոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծագործական կյանքի մայրամուտին: Երգահանի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում է սիմֆոնիկ և հոգևոր երաժշտությունը։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը Բրուքները գրել է մոտ 40 տարեկանում։

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ